Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, 18-ի ցերեկը, 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-22-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 20-ի գիշերը առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 21-22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 17-18-ին հովտային շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: