Մի՞թե ամոթ չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները մատնված են անգործության․ Արցախի ԱԺ նախագահ

Մեր բանակը կասեցրել է թշնամու գրոհը և մեր բանակը ի վիճակի է պատերազմը տեղափոխել թշնամու տարածք և մարտի ելքը վճռել այնպես, ինչպես 1992-94 թվականին։ Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Արցախի Ազգային ժողվի նախագահ Արթուր Թովմասյանը։

Նրա խոսքով, պատերազմին միջամտել է Թուրքիան, և այսօր շփման գծում աշխատում է թուրք-ադրբեջանական տանդեմը: Այդ պայմաններում, ըստ Արցախի ԱԺ նախագահի, Ղարաբաղը, Հայաստանն ու սփյուռքը միասնական են առավել, քան երբեւէ։

«Մի՞թե ամոթ չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները մատնված են անգործության։ Սա պետք է ահազանգ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին», -հայտարարեց Թովմասյանը։