Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան անհետ կորած անձանց, ինչպես նաև նրանց հնարավոր թաղման վայրերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել գաղտնի և անանուն ձևով։ Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ, Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շարաֆաթ Հասանովը, փոխանցում է Day.Az-ը՝ հղում անելով Trend-ին։
Հասանովի խոսքով՝ համապատասխան էլեկտրոնային համակարգը մշակվել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի՝ ICMP-ի կողմից։
Նա նշել է, որ տրամադրված տեղեկությունները կօգտագործվեն միայն մարդասիրական նպատակներով, իսկ տեղեկություն փոխանցող անձը պատասխանատվության չի ենթարկվի։



















