Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանը Հայաստան կուղարկի 4500 տոննա դիզվառելիք։ Նշվում է, որ բեռը փետրվարի 25-ին երկաթուղային ճանապարհով՝ Վրաստանի տարածքով, կհասցվի Հայաստան։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստան էր ներմուծվել ադրբեջանական A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա ծավալով։ Ադրբեջանական բենզինը ներկրած ընկերությունները Հայաստանում Premium տեսակի բենզինը սկսել էին վաճառել մեկ լիտրը 430 դրամով, մինչդեռ նախկինում դրա գինը կազմում էր 510 դրամ։



















