Պղտոր ջրեր. Ակտիվիստները աղմկահարույց արարքը` հանուն Հայաստանի բարեկեցության եւ շրջակա միջավայրի

Պղտոր ջրեր. Ակտիվիստները աղմկահարույց արարքը` հանուն Հայաստանի բարեկեցության եւ շրջակա միջավայրի
Պղտոր ջրեր. Ակտիվիստները աղմկահարույց արարքը` հանուն Հայաստանի բարեկեցության եւ շրջակա միջավայրի

«Պատասխանատու հանքարդյունաբերության հաստատում. Մարտահրավերները և հնարավորությունները» միջազգային կոնֆերանսի ժամանակ, որին ներկա էին Հայաստոնում ՄԹ, ԱՄՆ, Գերմանիայի դեսպանները, արտերկրից հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ կառավարության անդամներ, այսօր աղմկահարույց դեպք է գրանցվել:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցող կոնֆերանսի ժամանակ դահլիճ են մտել բնապահպան ակտիվիստներ` հանքերից բերված պղտոր ջուր առաջարկելով խմել էներգետիկայի եւ բնապահպանության նախարարներին: Ակտիվիստները նաեւ հայտարարություն արել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Մենք՝ «Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» ալտեր-կոնֆերանսի մասնակիցներս, Մարիոթ հյուրանոցում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» միջազգային կոնֆերանսը գնահատում ենք որպես Հայաստանում օտարերկրյա կորպորացիաների կողմից իրականացվող և ՀՀ կառավարության կողմից հովանավորվող հանքարդյունաբերության, ներկայում բնական պաշարների անխնա թալանի «տնտեսվարման մոդելի» լեգիտիմացմանը և շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ունեցած աղետալի սքողմանն ուղղված քայլ։

Կոնֆերանսը կազմակերպվում է ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Կանադայի դեսպանատների աջակցությամբ։ Այս երկրների հանքարդյունաբերական կազմակերպությունները ներկայում շահագործում են կամ պլանավորում են շահագործել հանքեր Հայաստանում։ Մասնավորապես՝ անգլիական «Լիդիան Ինթերնեշնլ» կազմակերպությունը շարունակում է փորձեր կատարել Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ուղղությամբ՝ օգտվելով Համաշխարհային բանկ գրուպի անդամ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական և այլ տեսակի աջակցությունից։ Հատկանշական է, որ կոնֆերանսի ընթացքում «միջազգային լավ պրակտիկայից և պատասխանատու հանքարդյունաբերությունից» խոսելու են հենց այս կազմակերպությունները, ինչպես նաև հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչները՝ առանց նախապես անդրադառնալու հանքարդյունաբերության արդյունքում բազմաթիվ իրավունքների և նորմերի խախտումներին, աղքատության աճին և բնակչության առողջության վրա աղետալի ազդեցությանը: Կոնֆերանսի կազմակերպիչները, մասնակիցները և օրակարգը, չնայած դրանցում Հայաստանի քաղաքացիական հասարակության փոքրաթիվ մասնակիցների, հուշում են, որ այն անց է կացվում միակողմանիորեն շահագրգիռ սուբյեկտների կողմից և չի կարող համարվել ոչ չեզոք, ոչ գիտական, ոչ էլ հավասարակշռված:

Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ-ում`

● հանքարդյունաբերությունը կառավարությունը հռչակել է տնտեսական զարգացման հիմնական ուղղություն, քանի որ.

● այն ամենահեշտ միջոցն է քիչ ներդրումով հսկայական շահույթ ստանալու

● նվազ վերահսկելի է

● օֆշորային գրանցումների շնորհիվ առավել անտեսանելի է

● չի կրում պոտենցիալ կամ առաջացրած վնասների դիմաց տույժեր

● գտնվում է աշխարհում ամենացածր հարկման դաշտում

● ապահովում է հսկայական եկամուտներ քչերի համար 

● հեշտ է դրանից կորզել հսկայական կաշառքներ 

● հանքարդյունաբերությանն այլընտրանք հանդիսացող ծրագրեր և մաքուր տնտեսական զարգացման մոդելներ չեն մշակվում և խթանվում,

● հանքարդյունաբերական ընկերություններն առաջնորդվում են բացառապես սեփական շահի մաքսիմալացման սկզբունքով և «պատասխանատու» քայլերի չեն դիմի՝ մինչև այդպիսիք չպահանջվեն օրենսդրությամբ, իսկ օրենսդրությունն այսօր նման պահանջներ չի ներկայացնում (ՀՀ օրենսդրությունը ձևավորվում, կարգավորվում և փոփոխվում է մասնավորապես Համաշխարհային Բանկի «թավշյա» թելադրանքով),

● շահագործման լիցենզիա է տրված Հայաստանի բնական ռեսուրսների պաշարների ավելի քան 70%-ին. մետաղական հանքերի 84%ին և ոչ մետաղական հանքերի 64%-ին,

● հանքարդյունաբերությունն ապահովում է պետբյուջեի մուտքերի ընդամենը 5%ը, որի մեծամասնությունն էլ (շուրջ 80%-ը) ապահովում է ընդամենը մեկ ընկերություն,

● պաշտոնական տվյալների համաձայն՝ աղքատ է բնակչության 36%-ը, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ունեն օրական 3 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտ,

● չկան գործուն մեխանիզմներ՝ ապահովելու շահագրգիռ հանրության վճռորոշ մասնակցությունը հանքարդյունաբերական ծրագրերում որոշումների կայացման գործընթացում և պաշտպանելու համայնքների գույքային և առողջ ու բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը,

● առողջապահական պետական հատկացումները գնալով նվազում են, էկոլոգիայի վատթարացմամբ պայմանավորված՝ շատ հիվանդություններ այլևս պետպատվերով չեն բուժվում, սակայն բնակչության առողջական վիճակը գնալով վատթարանում է,

● չկա դատաիրավական պրակտիկա պատասխանատվության ենթարկելու հանքարդյունաբերական մեքենայություններում և կոռուպցիայում թաթախված պաշտոնյաներին,

Եվ հաշվի առնելով, որ այս հարցերը չեն քննարկվելու միջազգային կոնֆերանսի ընթացքում, ապա նման խորագրով միջազգային կոնֆերանսի կազմակերպումը մեկնաբանում ենք որպես իրական պատկերը և իրական մարտահրավերները կոծկելու փորձ:

Փոխարենը, պահանջում ենք հետևյալը։

ՀՀ կառավարությունից պահանջում ենք`

● Կասեցնել ընդերքօգտագործման իրավունք ունեցող, բայց շահագործումը չսկսած աղետալի ծրագրերը, հատկապես մետաղական հանքերին վերաբերող ծրագրերը (Թեղուտ, Ամուլսար, Մեղրաձոր, Սվարանց, Բարձրաբերդ, Տաշտուն և այլն)

● Ապահովել գործող հանքերի շահագործման թափանցիկության, շահագործողներին պարտադրել տեխնոլոգիաների արդիականացում, իրականացնել հարկերի ավելացում, մասնավորապես՝ թափոնների տեղադրման համար հարկում, շրջակա միջավայրի վրա ունեցած վնասների փոխհատուցում, աշխատողների և ազդեցության անմիջական գոտում գտնվող բնակիչների առողջության ապահովագրում

● Իրականացնել հանքարդյունաբերողների ֆինանսական ռեսուրսների խիստ վերահսկողություն

● Կատարել ընդերքի հարստության շահագործման արդյունքում առաջացող եկամտի արդարացի բաշխում հանրության ներկայիս և ապագա անդամների միջև, օրինակ՝ ստեղծել սերունդների անձեռնմխելի ֆոնդ, իրականացնել խիստ հարկային քաղաքականություն, երաշխավորել պարտադիր պետական բաժնեմասի առկայություն

● Կասեցնել օֆշորային գոտում գրանցված հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, բոլորին բերել ներպետական հարկային դաշտ և ապահվելու բոլոր սեփականատերերի մասին տեղեկատվության մատչելիություն

● Համայնքներին օժտել ծրագրերի հաստատմանը մասնակցելու լիարժեք և վճռորոշ իրավունքով

● Ստեղծել արդյունավետ մեխանիզմներ հանրության կողմից հանքարդյունաբերական ծրագրերի վերահսկողություն իրականացնելու համար

● Ամրագրել օգուտների և վնասների գնահատման ամբողջական մեխանիզմներ օրենսդրության մեջ, այդ թվում՝ ներմուծել էկոհամակարգերի ծառայությունների գնահատումը որպես օրենքով պահանջվող գործընթաց

● Պարտադիր դիտարկել այլընտրանքային տնտեսական հնարավորությունները հանքարդյունաբերական ծրագրերի քննարկման ժամանակ

● Կատարել մինչ այժմ հանքարդյունաբերական ընկերությունների պատճառած էկոլոգիական վնասի տնտեսական գնահատում և ապահովել վնասի հատուցում

● Ներդնել «աղտոտողը վճարում է» սկզբունքը և հանքարդյունաբերական թափոնների համար սահմանել բարձր վճարներ ու կատարել գանձումներ

● Համագործակցել ՀՀ դատախազության հետ և ապահովել, որ քննվեն մինչև այժմ հանրության կողմից պետական մարմիններին ուղղված հանցագործությունների մասին հաղորդումները, որոնք վերաբերում են հանքարդյունաբերությանը և շրջակա միջավայրի անվտանգության նկատմամբ կատարված ոտնձգություններին, և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության:

Միջազգային ֆինանսական կազմակերպություններից պահանջում ենք ` 

● Համաշխարհային բանկից՝ իրականացնել Հայաստանում զարգացմանն ուղղված 20-ամյա գործունեության աուդիտ, Հայաստանի զարգացման մեջ իր դերի գնահատում, իր կողմից հովանավորվող օրենսդրական փոփոխությունների, մասնավորապես նոր «Ընդերքի մասին օրենսգրքի» արդյունավետության, այդ թվում՝ դրա արդյունքում ոլորտի բարելավման չափանիշների գնահատում և արդյունքների հանրայնացում

● Իսպառ բացառել Հայաստանում նոր հանքեր շահագործելուն ուղղված ներդրումային ծրագրերը (մասնավորապես՝ Ամուլսարի ոսկու հանքը)

● Ֆինանսական աջակցություն տրամադրել միայն մաքուր զարգացման ծրագրերին:

Դիվանագիտական ներկայացուցիչներից /դեսպանատներից պահանջում ենք`

● Դադարեցնել հանքարդյունաբերական մասնավոր գործընթացներին միջամտությունները և սեփական երկրների մասնավոր ընկերություններին հովանավորելը

● Դադարեցնել ՀՀ կառավարության նկատմամբ հանուն հանքարդյունաբերության իրականացվող ճնշումները

● Պահպանել բացարձակ չեզոքություն և հետապնդել ժողովուրդների միջև բարեկամության և աշխարհի ժողովուրդների բարեկեցության նպատակները»:

© Medialab.am