Հրշեջները մարել են Արմավիր գյուղում բռնկված հրդեհը

Փետրվարի 6-ին, ժամը 14:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր գյուղի 1-ին փողոցում տնակ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:35-ին, մարվել՝ 15:04-ին: Այրվել է չբնակեցված տնակ (մոտ 20 քմ):