«Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված եւս մեկ քրեական գործ». Վանեցյան. «Հայկական Ժամանակ»

«Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված եւս մեկ քրեական գործ». Վանեցյան. «Հայկական Ժամանակ»
«Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված եւս մեկ քրեական գործ». Վանեցյան. «Հայկական Ժամանակ»

«Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված եւս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիմքով, որը վերաբերում էր իր ունեցվածքին։ Այդ ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է»։

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով, եթե պարզվի, որ այդ ունեցվածքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, Մարգարյանը պատասխանատվություն կկրի:

Իինչ վերաբերում է «Երեւան հիմնադրամին» առնչվող քրեական գործին, ապա գումարները վճարելուց հետո Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից:

«Երեւան» հիմնադրամի մասով Վանեցյանը հայտնեց, որ պետբյուջե է վերականգնվել 1 մլրդ դրամ, իսկ մնացած 810 մլն դրամը կվճարվի առաջիկայում:

««Երեւան» հիմնադրամի տնօրենն ընդունեց, որ հիմնադրամում եղել են բացթողումներ։ Նա պարտավորություն է ստանձնել վերականգնել 1 մլրդ 810 մլն դրամ գումարը, այդ գումարից 1 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե, իսկ 810 մլն դրամն էլ կվճարվի առաջիկայում»,- ասել է Վանեցյանը։