«ՀՀ իշխանությունը պարտավոր է անհապաղ միջամտի և պահանջի Ռուսական կողմից դադարեցնել արհամարհական վերաբերմունքը իր քաղաքացու նկատմամբ»

«ՀՀ իշխանությունը պարտավոր է անհապաղ միջամտի և պահանջի Ռուսական կողմից դադարեցնել արհամարհական վերաբերմունքը իր քաղաքացու նկատմամբ»
«ՀՀ իշխանությունը պարտավոր է անհապաղ միջամտի և պահանջի Ռուսական կողմից դադարեցնել արհամարհական վերաբերմունքը իր քաղաքացու նկատմամբ»

Մինչ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` «զորակցության  խոսքեր» փոխանցելով Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ` զոհվածների հարազատներին շուտափույթ ապաքինման մաղթանքներ հղելով, ձերբակալված հայազգի վարորդին Տվերսկի դատարանում նվաստացնում են` գործի դնելով բոլոր միջոցները: 

Տեղեկացնենք, որ ողբերգական միջադեպով, որին զոհ են գնացել առնվազն 18 հոգի,  ձերբակալված  Հրաչյա Հարությունյանը ՀՀ քաղաքացի է: Հիվանդանոցից ուղիղ դատարանի դահլիճ` դեղորայքային քնից դուրս բերելուց հետո, վերջինիս տարել են կանացի ծաղկավոր խալաթով: Ցնցված եւ դեղորայքային ազդեցության տակ` Հրաչյա Հարությունյանը, ով ըստ մամուլի հրապարակումների արցախյան պատերազմի մասնակից էր, եւ Ռուսաստան էր մեկնել բանակում զոհված որդու գերեզմանի քարի գումարը վաստակելու համար, լրագրողների հարցերին չէր պատասխանում:

Գլխիկոր, ձեռքերով դեմքը փակելով տղամարդը արտասվում էր:

Ըստ իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, ռուսական կողմի նման վերաբերմունքն ուղղակի խայտառակություն է, «մեղադրյալի մարդկային արժանապատվությունը ոտնահարող եւ նվաստացնող վերաբերմունք»: Սաքունցը նշում է, որ եթե վերաբերմունքը դրսևորվել է նաև ըստ մեղադրյալի ազգային պատկանելության, ապա նաև տեղի ունի խտրականության դրսևորում:

«Քանի որ մեղադրյալը ՀՀ քաղաքացի է, ապա ՀՀ իշխանությունը պարտավոր է ներկայացնելով իր քաղաքացիների / եթե իհարկե դեռ մեր իշխանությունների համար կա նման հասկացություն/ շահերը օտարերկրներում, անհապաղ միջամտի և պահանջի Ռուսական իշխանություններից դադարեցնել նման արհամարհական վերաբերմունքը իր քաղաքացու նկատմամբ, պահանջել, անցկացնել քննություն նման վերաբերմունքի փատով, պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին…,-ասում է Արթուր Սաքունցը,-Սա ՀՀ ԱԳՆ-ի առաջնային պարտականությունն է.. զարմանում եմ, ինչու են լռում մեր «հայրենասերները»»:

Տեղի ունեցածին անդրադարձել է նաեւ թատերագետ Լևոն Մութաֆյանը` նշելով, որ «բոլորս էլ ցավ ենք ապրում կատարվածի համար, ցավակցում ենք զոհվածների հարազատներին»:

«Ցավում ենք նաև արցախյան պատերազմի բովով անցած հայ մարդու, որդեկորույս հոր համար, որին սպառնում է շատ ծանր դատավաճիռ…  Սակայն Հրաչյա Հարությունյանին դեղեր են ներարկել, այսինքն, հաղորդել են արհեստական կենսունակություն և կանացի խալաթով՝ վիրավորելով տղամարդկային արժանապատվությունը, ազգային արժանապատվությունը՝ տարել դատարան…

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարող է արդարանալ, որ Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի չէ, չնայած մարդու իրավունքների պաշտպանի համար բոլորը պիտի հավասար լինեն, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարող է ուսերը թոթվելով հայտարարել, թե ինքը շատ հեռու էր, Հայաստանում, իսկ ի՞նչ է արել Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպանը՝ դիվանագիտությունից հազարավոր մղոններով հեռու կանգնած, ժամանակին Արցախում լավ հափրացած ու «չաղացած» մարդը, որը Մոսկվայում զբաղված է միայն ու միայն անձնական բիզնեսի հարցերով:

Ռուսաստանում հայերի նվաստացման հարյուրավոր դեպքեր են տեղի ունենում, շատ տեղերում հայերի իրավունքները ոտնահարվում են, իսկ այս դեսպան կոչվածը նույն ժամանակ թամադայություն է անում ռուսաստանաբնակ տարբեր օլիգարխների սեղաններին՝ դիվանագիտությունը վերածելով ծաղրածուական խաղերի…

ՈՒ՞ր է նայում մեր արտաքին գործերի նախարարը, ինչու՞ գոնե իր դեսպաններին, որոնց 90 տոկոսն արտերկրում զբաղված է բիզնես շահերով, գոնե մեկ անգամ չի հիշեցնում իրենց սուրբ պարտականությունների մասին…

Ինչու՞ հիմա նույն Էդիկ Նալբանդյանը բողոքի նոտա չի հղում Ռուսաստանին՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը, որին ծաղրել են, ոտնահարել արժանապատվությունը, չթույլատրված մեթոդներով դատարան տարել:

Համաշխարհային իրավագիտությունն արգելում է մարդուն արհեստական կենսունակություն հաղորդելու միջոցով՝ ենթարկել դատական պատասխնատվության, դատարան տանել բացատրություններ ու ցուցմունքներ կորզելու, նրա նկատմամբ դատավճիռ կայացնելու…

Սա համաշխարհային իրավագիտության մեջ բացառիկ դեպք է, իսկական սադիզմ է, իսկ Օլեգ Եսայանի նման՝ մեր հարկատուներիս հաշվին օրավոր չաղացող, շքեղ ավտոմեքենաներ և Երևանում էլիտար բնակարաններ փոխող մեկը, անտարբերության է մատնել ամեն ինչ…

Վերջապես, ու՞ր են մարդու իրավունքներով զբաղվող մեր հասարակական կազմակերպությունները…»:

Լուսանկարում` Հրաչյա Հարությունյանը (gazeta.ru)

© Medialab.am  

http://www.youtube.com/watch?v=9yxfy8578lY