Արկադի Փելեշյանը՝ Վանաձորի ղեկավարի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Նշենք, որ Վանաձոր համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատարը եղել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, որի ցուցակը ղեկավարում էր նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Սակայն նա այժմ քրեական գործող մեղադրյալ է և գտնվում է անազատության մեջ: