10 տարում ԱՄՆ քաղաքացիություն է ստացել շուրջ 20 հազար հայաստանցի

10 տարում ԱՄՆ քաղաքացիություն է ստացել շուրջ 20 հազար հայաստանցի
10 տարում ԱՄՆ քաղաքացիություն է ստացել շուրջ 20 հազար հայաստանցի

Ամերիկյան ընտրողների շրջանում հայազգի քվեարկողների թիվը 10 տարում զգալիորեն ավելացել է: Սա են վկայում Մարդահամարի ամերիկյան բյուրոյի պաշտոնական կայքում տեղադրված տվյալները, որոնց համաձայն` 2001-2010 թվականներին Հարավային Կովկասի երեք պետությունների բնակիչներից առավել հաճախ ամերիկյան քաղաքացիություն են ստացել Հայաստանում ծնվածները:

Դիտարկված 10 տարիների ընթացքում Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխվածներից 19 հազար 469-ը ամերիկյան անձնագիր է ստացել: Համեմատության համար` նույն ժամանակահատվածում ամերիկյան անձնագիր ստացած վրացիների թիվը 5 հազար 840 է, իսկ ադրբեջանցիներինը` 9 հազար 300:

Ի դեպ, հարկ է նշել, որ ամերիկյան անձնագիր ստացող հայաստանցիների թիվը տարեցտարի աճում է: Եթե 2007-ին նրանց թիվը կազմում էր 1 500, ապա 2010-ին այդ ցուցանիշը արդեն հասել էր 3 հազարի:

ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն` այսպես կոչված «գրին քարտ» ստացածների քանակով եւս Հայաստանից արտագաղթածները առաջին տեղում են: 2001-2010 թվականներին «գրին քարտ» է ստացել Հայաստանի շուրջ 30 հազար քաղաքացի: Այս առումով ռեկորդային է եղել 2006 թվականը, երբ «գրին քարտ» ստացած մեր հայրենակիցների թիվը գերազանցել է 6 հազարը: Կարդալ ավելին