Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ․ ԲԿ-ից պարզաբանում են

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից հայտնում են․

Էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով Շամշյանին, գրում են, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխա է ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ եղել։

Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Կոմատոզ վիճակով (3 բալ), Կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է կլինիկա, վիրահատվել է, կյանքի ցուցումներով նույն օրը կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա:

Երկու շաբաթ շարունակ փոքրիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո գիտակցության չգալով մահացել է: Երեխան ոչ թե 8 ամսական է, այլ 1 տարեկան 8 ամսական»:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 8 ամսական երեխա է մահացել։

Возможно, это изображение (текст)