Ուղղակի ապշել կարելի է՝ ինչպես են ընտրություն կեղծած ուժերը ընտրություն չկեղծած Իմ Քայլին մեղադրում ընտրությունները կեղծել պատրաստվելու մեջ. Ռուբինյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ռուբեն Ռուբինյանը արձագանքել է իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու հնարավորության մասին հայտարարություններին:

«Ուղղակի ապշել կարելի է, թե ինչպես են անկախությունից ի վեր բոլոր տարիների ընտրություն կեղծած ուժերը Իմ Քայլին՝ Հայաստանում միակ ընտրություն չկեղծած ուժին մեղադրում ընտրությունները կեղծել պատրաստվելու/ցանկանալու մեջ։

Ինչպես կասեր այսօր այս առումով հերթական աչքի ընկածը՝ սա մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է ուղղակի», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբինյանը։