Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հետմահու քրգործ է հարուցվել

Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հետմահու քրգործ է հարուցվել
Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հետմահու քրգործ է հարուցվել

Խաչատուրյան քույրերի հոր դեմ քրեական գործ է հարուցվել, այս մասին հայտնել է հետաքննությանը մոտ կանգնած՝ «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ի աղբյուրը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում անցյալ տարի սպանվել էր  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը, որի համար դատում են նրա երեք դուստրերին:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների  հրապարակումների՝ աղջիկները հարցաքննությունների ժամանակ  պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:

Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանի գործողությունները կարող էին նրա սպանության պատճառ դառնալ:  Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 117, 132, 133 հոդվածներում (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ, սեռական բնույթի գործողությունների դրդում):
Աղբյուրը՝ Factor.am