Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Կամո Քոչունցին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»,- ասված է հրամանագրում: