Ռուս խաղաղապահ առաքելությունն ուսումնասիրում է Հադրութի շրջանում հրադադարի խախտման դեպքի մասին տեղեկությունները․ ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները ստուգում են Հադրութի շրջանում հրադադարի խախտման դեպքի մասին տեղեկությունները։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

«Կողմերի միջև խաղաղապահ առաքելության կողմից իրականացվում է ուսումնասիրություն՝ դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղում կրակահերթ արձակելու և հրադադարի ռեժիմը խախտելու մասին տեղեկությունները պարզելու համար», նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Երեկ գիշերը ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում էին Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։

Ավելի ուշ արձագանքելով այդ հրապարակումներին, ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։