Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մատաղիս-Թալիշ ուղղություններում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյան տեղեկություն:

Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և արդեն հաստատվել է 1634 աճյուն: