Դատավոր Ալեքսանդր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց կարգապահական պատասխանատվության չենթարկել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին։

ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց որոշումը, ըստ որի՝ Արդարադատության նախարարի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսնադր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մեժվել է։

Նշենք, որ Ազարյանի վերաբերյալ կարգապահական վարույթը հարուցվել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա։