«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները կհանվեն. Սփյուռքի նախարար

«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները կհանվեն. Սփյուռքի նախարար
«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները կհանվեն. Սփյուռքի նախարար

«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները կհանվեն։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումը։

«Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում ենք կայացրել:

Այս կապակցությամբ երկու բան կցանկանայի նշել: Նախ, մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ խոսքը միայն պաստառի մասին է: Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնն այլևս մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից:

Իսկ ինչ վերաբերում է Արցախին աջակցելու հարցին, ապա եկեք հստակ արձանագրենք, որ հայ ժողովուրդն արել է, անում է և մշտապես անելու է Արցախի համար՝ անկախ պաստառներից»,-նշում է նորանշակ նախարարը:

MediaLab.am