Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում. ՄԻՊ-ը՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։

Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից  Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։

Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։

Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»,-նշված է հայտարարության մեջ: