«Չի բացառվում, որ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված»․Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարությունում պատասխանեց լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված չի դադարեցվում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը և չեն փակվում դպրոցները։

«Եկեք որոշումների առումով դեռ չշտապենք։ Որոշումները կայացվում են օրական ռեժիմով, երբեմն ժամային, և հնարավոր է ցանակացած պահի այլ որոշում կայացվի։ Ցանկացած երկիր իրականացնում է իրավիճակին համահունչ միջոցառումներ։ Երբ մենք մեկ դեպքով դադարեցրեցինք դասերը, շատ պարզ բացատրություն կար այդ ամենին՝ հանրային վստահության համար որոշվեց հինգ օրանոց արձակուրդը տեղափոխել առաջ։ Հիմա ունենք նոր իրավիճակ, և այսօր էլի որոշում կկայացվի այդ նոր իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարը հավելեց, որ որոշումն այս պահին դեռ կայացված չէ, սակայն չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված։

«Մենք բազմիցս նշել ենք, որ հանրային առոջղությունը և մեր քաղաքացիների առողջությունը ամենակարևորն է ՀՀ գործող կառավարության համար։ Եվ որևէ քաղաքական դրդապատճառ մեզ հետ չի պահի նման որոշուամներ կայացնելուց։ Որոշումները կկայացվեն, և դրա մասին հանրությունը պատշաճ կտեղեկացվի»,- հավելեց նա։