Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Քննարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունները, այդ թվում՝ սահմանազատման հետ կապված հարցերը։

Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ներկայիս նախագահությունը՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա համագործակցության հեռանկարները։

Պուտինը Փաշինյանին է ներկայացրել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ ռուսական անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքը:

Երկու երկրների ղեկավարների զրույցում նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը: