Նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ից նյութեր են ոչնչացրել. Նիկոլ Փաշինյան

Նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ից նյութեր են ոչնչացրել. Նիկոլ Փաշինյան
Նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ից նյութեր են ոչնչացրել. Նիկոլ Փաշինյան

Հանգամանքները պարզելու համար այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քննություն է իրականացվում` Ազգային պատկերասրահում տեղի ունեցող ասուլիսին նշել է Փաշինյանը:

«Ես ուզում եմ անկեղծանալ՝ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել», – հավելել է վարչապետը:

Նա նշել է, որ հայտնի չէ, թե ինչ նյութերի մասին է խոսքը, քանի որ դրանք «ոչնչացվել են»:

«Հիմա ծառայողական քննություն է ընթանում, չեմ կարող ասել՝ ինչ արդյունքներ կլինեն։ Բայց կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել։ Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է, որովհետև էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էր, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին: Ուրվական գործ է, սա շատ լուրջ հետևանքների պետք է բերի»։