Որոշում է կայացվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման միջոցառումն անցկացնել Ջերմուկում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը և կազմկոմիտեի անդամները շրջայց են կատարել 2025 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման համար նախատեսված վայրում: Ծանոթանալով պայմաններին՝ որոշում է կայացվել խաղերի բացման միջոցառումն անցկացնել Ջերմուկում:

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կազմկոմիտեի անդամները քննարկել են նաև խաղերի անցկացման օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել նախապատրաստական աշխատանքներին վերաբերող այլ հարցերի շուրջ: