Վկան հայտնեց, որ Խաչիկյանի աշխատասենյակում վերջինս իրեն ասել է՝ «եթե գումարը չտաս՝ այս սենյակից դուրս չես գա»

Վկան հայտնեց, որ Խաչիկյանի աշխատասենյակում վերջինս իրեն ասել է՝ «եթե գումարը չտաս՝ այս սենյակից դուրս չես գա»
Վկան հայտնեց, որ Խաչիկյանի աշխատասենյակում վերջինս իրեն ասել է՝ «եթե գումարը չտաս՝ այս սենյակից դուրս չես գա»
Հեղինակ MediaLab

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց   Գյումրու սոցիալական ապահովության  տարածքային պետ վկա Էդուարդ Վարժապետյանը՝ նա սույն գործի անջատված  մասով մեղադրյալ է:  

Վկան նշեց, որ 2010թ. Խաչիկյանը զանգահարել է իրեն և ասել, որ իրենց տարածքում կենսաթոշակների կրկնակի վճարումներ է եղել և որ պարզեն,  թե ինչպես է եղել և իրեն վերադարձնեն այդ գումարները:  Վկան հայտնեց, որ Գյումրու սոցիալական ապահովության  տարածքային օպերատոր  Արթուր Աբրահամյանը  խոստովանել է, որ իր մեղքով են  եղել կրկնակի վճարումները:   

Ա. Աբրահամյանը վկային է փոխանցել սկզբում 20 մլն դրամ, 10 օր անց ևս  9 մլն դրամ, գումարի մի մասը Է.Վարժապետյանին  է փոխանցվել ՀՀ դրամով, իսկ մյուս մասը՝  ԱՄՆ դոլարով: Վարժապետյանը նշեց, որ 29 մլն դրամը Խաչիկյանին է տվել 3 ամսվա ընթացքում:  

Այս գործով վկա, իսկ գործից անջատված մասով մեղադրյալ   Արթուր Աբրահամյանն իր հերթին իր ցուցմունքում վկան նշեց, որ Խաչիկյանը  2010թ. մայիսին կանչել է իրեն և ասել,  որ կրկնակի վճարումներ է կատարվել և որ պետք է այդ գումարները վերականգնվեն: Վկան էլ նշված գումարը տվել է Էդուարդ Վարժապետյանին,  ով և պետք է գումարը տար Խաչիկյանին: Վկան նշեց, որ ինքը 20 մլն վերականգնել է, իսկ 9 մլն-ի  մասին ոչինչ չգիտե: Նա հայտնեց նաև, որ  գումարը Վարժապետյանին է տվել 1 ամսվա ընթացքում:  

Վկան հայտնեց, որ  Խաչիկյանի աշխատասենյակում վերջինս իրեն  ասել է՝ «եթե գումարը չտաս՝  այս սենյակից դուրս չես գա»  և  ավելացրել՝  «զանգիր՝  թող բերեն 29 մլն դրամը»:   Վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով հրապարակվեցին նրա  նախաքննական ցուցմունքները: Դրանցում նա, մասնավորապես, նշել էր, որ կրկնակի վճարումները իր մեղքով են եղել, ինքը 3000 դոլար է տվել Վարժապետյանին, որից հետո 20 մլն դրամ:   Հիշյալ երկու  վկաների ցուցմունքների միջև առկա անհամապատասխությունների հետ կապված Վազգեն Խաչիկյանը միջնորդեց նորից հարցաքննել Էդուարդ Վարժապետյանին՝  վերջինս իր ցուցմունքում դատարանում հայտնել է, որ 3 ամսվա, իսկ Աբրահամյանը՝  որ   1 ամսվա ընթացքում  է գումարը տվել Խաչիկյանին: Դատարանը բավարարեց միջնորդությունը, վկան լրացուցիչ կհարցաքննվի դատարանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ