ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է․

Օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարաքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:

Այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում:

Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում: Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:

Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին: