Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց ունեցավ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ: ՀՀ ԱԳ նախարարն իր հույն գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում դիտավորյալ թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Երկուստեք լուրջ մտահոգություն հայտնվեց տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության առնչությամբ, այդ թվում օտարերկրյա զինյալ վարձկանների օգտագործման միջոցով:

Նախարարը Մնացականյանը ընդգծեց առաջիկա շաբաթների ընթացքում իր հույն գործընկերոջը Երևանում հյուրընկալելու կարևորությունը:

Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։