Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից ընկել է ցած։ Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո պատասխանատու Գեւորգ Դերձյանը։ Դերձյանը գրել է.
«Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․):
ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:
Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք:
Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։