Գևորգ Կոստանյանը մտադիր է ընդունել Եվրամիության դատախազությունում աշխատանքի առաջարկը. «Արմենպրես»

Գևորգ Կոստանյանը մտադիր է ընդունել Եվրամիության դատախազությունում աշխատանքի առաջարկը. «Արմենպրես»
Գևորգ Կոստանյանը մտադիր է ընդունել Եվրամիության դատախազությունում աշխատանքի առաջարկը. «Արմենպրես»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը Եվրամիության դատախազությունում աշխատանքի առաջարկ է ստացել և մտադիր է այն ընդունել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոստանյանն այս մասին ասել է այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես մի քանի անգամներ տարբեր տարիներ առաջարկություն եմ ստացել տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Այս փուլում այդ առաջարկն ուժի մեջ է: Եվ ես ամենաուշը մինչ դեկտեմբերի 15-20 պետք է իմ վերջնական դիրքորոշումը հայտնեմ: Եվրամիության դատախազությունում աշխատանքի անցնելու առաջարկ է դա: Բայց մինչ դա դատախազության կազմավորման աշխատանքները լինելու են մյուս տարվանից: Եվ որպեսզի դրան մասնակից լինես, պետք է առնվազն Եվրոպայի խորհրդում գլխավոր դատախազների միջազգային ասոցիացիայում ներգրավված լինես: Եվ այս առաջարկությունն իմ կողմից ընդունվել է»,- ասել է Կոստանյանը:

Նա ասել է, թե իր վերջնական որոշումը կհայտնի մինչ դեկտեմբերի 15-20-ը եւ հավելել, թե ներքաղաքական դաշտում իր դիրքորոշումը, որով աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, դրա հետ կապ չունի: