Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին դուրս եկավ գրասենյակից:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

Լրատվամիջոցներում նշում են, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ արդեն իսկ դրել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը, որում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին: