«Ազատամարտիկների դաշինք»-ը՝ հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)

«Ազատամարտիկների դաշինք»-ը՝ հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)
«Ազատամարտիկների դաշինք»-ը՝ հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)

Azatamart.am-Որոշ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն  մասին, որ երեկ երեկոյան ծեծի են ենթարկվել Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝  Ապարանի ջոկատի  հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո»  ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Խուսափելով ապատեղեկատվության տարածումից, անպատեհ  մեկնաբանություններից «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչությունը  մինչ այժմ հանդես չէր եկել համապատասխան հայտարարությամբ:

Քիչ առաջ ավարտվել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում  մարտական ընկերները գնահատական են տվել հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ եղելությունը հայտնի է, այն ուղղված է Դաշինքի գործունեության դեմ և հերթական անգամ նպատակ ունի, ահաբեկման միջոցով, լռեցնելու ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին: 

Ազատամարտիկները նաև  հայտարարել են, որ նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման  և կոչ արել մարտական ընկերներին  վաղը՝ դեկտեմբերի 10-ին  ժամը 12:օօ-ին  հավաքվելու Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով:

Լուսանկարը` արխիվից

Մանրամասները՝ տեսանյութում:

http://www.youtube.com/watch?v=2MMnpIdy38Q