ԱՀԿ-ն հորդորում է չհետաձգել COVID-19-ի դեմ պատվաստումները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է չհետաձգել COVID-19-ի դեմ պատվաստումները, քանի որ հերթական բռնկման ժամանակ հնարավոր է, որ չհասցնեք ստանալ պատվաստանյութի բոլոր դեղաչափերը:

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Չնայած աշխարհում շատերը դեռևս սպասում են COVID-19-ի դեմ իրենց պատվաստմանը` ԱՀԿ-ն նաև կոչ է անում պահպանել և ժամանակին ստանալ երեխաների ընթացիկ` օրացուցային պատվաստումները: