Այսօրվանից գործում են «ԱրմենՏել»-ի ֆիքսված հեռախոսակապի ծառայութունների նոր՝ իջեցված սակագները

Այսօրվանից գործում են «ԱրմենՏել»-ի ֆիքսված հեռախոսակապի ծառայութունների նոր՝ իջեցված սակագները
Այսօրվանից գործում են «ԱրմենՏել»-ի ֆիքսված հեռախոսակապի ծառայութունների նոր՝ իջեցված սակագները

«Փաստինֆո»-Այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, ուժի մեջ են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից մատուցվող առանձին ծառայությունների սակագների վերանայման մասին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հուլիսի 29-ի երկու որոշումները:

Ըստ այդմ, մասնավորապես, զգալի իջեցվել են ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների սակագները:

ՀՀ տարածքում միջքաղաքային զանգերի և դեպի ԼՂՀ ամրակցված ցանց զանգերի նոր սակագինը 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն) է:

Մինչ այժմ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար գործում էին տարբերակված սակագներ: Ֆիզիկական անձանց համար ցերեկային սակագինը՝ 20 դրամ/րոպե էր, իսկ գիշերայինը՝ 14 դրամ/րոպե: Իրավաբանական անձանց համար ցերեկային սակագինը 24 դրամ/րոպե էր, գիշերայինը՝ 16,8 դրամ/րոպե:  

Այսօրվանից ուժի մեջ մտած որոշման համաձայն՝ տեղական զանգերի համար 1601-րդ րոպեից սկսած գործող՝ 9 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի փոխարեն սահմանվել է 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն):

Բացի այդ, բաժանորդավճարի դիմաց տրամադրվող անվճար րոպեների չափաքանակները 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած կկիրառվեն նաև միջքաղաքային զանգերի նկատմամբ:

Հեղինակ: «Փաստինֆո»