Ուժեղ քամու հետևանքով վնասվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը

Ուժեղ քամու հետևանքով օգոստոսի 11-ին վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ քամին ամբողջությամբ պոկել է այն, վնասվել է նաև արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։  

ՊՈԱկ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին արգելոց-թանգարանի տարածքում են եղել  նաև ԱԻ  նախարարության աշխատակիցները։

Մասնագետների  հետ  անհրաժեշտ  քննարկումներից  հետո, ամենասեղմ  ժամկետում,  կվերացվեն վնասի հետևանքները, կնորոգվի արգելոց-թանգարանի տանիքը։

«Պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրինությունը  հայցում է այցելուների  ներողամտությունը և տեղեկացնում, որ առաջիկա մի քանի օրը  թանգարանը  փակ  կլինի։ Այցելուները կարող են շրջել  միայն  հուշարձանի  տարածքում։