Հայկ Մարությանը հանդես կգա նոր ներկայացմամբ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը սեպտեմբերի 23-ին և 24-ին հանդիսատեսի դատի կներկայացնի պաշտոնաթողությունից հետո երկրորդ մոնո-ներկայացումը: Այս մասին նա տեղեկացնում է ֆեյբուքյան գրառմամբ:

«Երկար նախապատրաստական աշխատանքից հետո ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Պետական գաղտնիքը»»,-գրել է նա: