Սոթքի հանքի աշխատանքն անորոշ ժամանակով դադարեցվել է. Factor

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներն այսօր հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին։ Աշխատակիցներից մեկն անանուն մնալու պայմանով Factor.am-ին հայտնեց, որ այս փուլում հանքի աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացվել։

Բանն այն է, որ ադրբեջանական կողմն ամեն օր կրակում է Սոթքի հանքի ուղղությամբ, և արդեն ավելի քան 10 օր է՝ հանքավայրի աշխատանքը դադարեցված է։ Աշխատակիցները փորձել են վերսկսել աշխատանքը, սակայն ադրբեջանական կրակահերթերը խոչընդոտել են։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր հերթին News.am-ի հետ զրույցում ասել է, որ երբ անվտանգային խնդիրը լուծվի, հանքը կշահագործվի։