Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում՝       

Մայիսի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի  11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Մայիսի 6-ի ցերեկը, 7-ին, 9-10-ը ժամանակ առ ժամանակ, 8-ի երեկոյան ժամերին սպասվում  է  անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: