Տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային հեծանների ապամոնտաժման ընթացքում հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի:

Տրոլեյբուսների սպասարկման հաղորդալալերն ամրացված են ապամոնտաժվող հեծաններին, ինչն էլ անհնարին է դարձնում էլեկտրատրանսպորտի նշված երթուղու աշխատանքը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: