Դրիֆտ անող վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հունվարի 27-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդվել էր, որ ժամը 02.20-ին մուգ գույնի «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության հրապարակում դրիֆտ է արել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը: Նա ներկայացել է Կենտրոնական բաժին, տվել խոստովանական բացատրություն: 
Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է ոստիկանությունը։