Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործով. Փաստինֆո

Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԱԾ-ից այս տեղեկությունը չհերքեցին՝ նշելով, որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն:

Նախկին պաշտոնյան որպես մեղադրյալ է ներգրավվել Հ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելին՝ այստեղ