Իրանի ԱԳ նախարարը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը շեշտել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Բանակցությունների բաց հատվածում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավորինս արագ հաստատվի։

Իր հերթին Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ամենաբարձր մակարդակի վրա։