Հանրահավաքը շարունակվում է կռվախնձոր Ազատության հրապարակում

Հանրահավաքը շարունակվում է կռվախնձոր Ազատության հրապարակում
Հանրահավաքը շարունակվում է կռվախնձոր Ազատության հրապարակում

Ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին հաջողվեց “վերանվաճել” իշխանության եւ ընդդիմության համար գրեթե երեք տարի կռվախնձոր հանդիսացած Ազատության հրապարակը: Այս պահին հրապարակում տեղադրված են բարձրախոսերը եւ հանրահավաքը շարունակվում է:

“Կոնգրեսն առաջարկում է այլեւս հաշվի չնստել ապօրինի եւ հակասահմանադրական որոշումների հետ եւ հենց հիմա կազմակերպված ձեւով, այս ժողովրդով իրականացնել մեր իրավունքը եւ մտնել Ազատության հրապարակ”,- մասնակիցներին Մատանադարանի հարթակից  դիմել էր  ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հանրահավաքի մասնակիցները, որոնց թիվը ըստ ընդդիմության շուրջ հարյուր հազարի է հասնում,   ոգեւորությամբ շարժվեց ոստիկանական շղթայով շրջապատված Ազատության հրապարակի ուղղությամբ: Ոստիկանները տեղի տվեցին եւ մարդիկ մտան “բաղձալի” հրապարակ: