Եթե պատերազմը շարունակվեց, ապա ՀՀ ԱԺ-ում պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարցը․ Արցախի ԱԺ նախագահ

Եթե պատերազմը այսպես շարունակվեց, եթե պատերազմը երկարեց, ապա Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարցը։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Մենք տեսանք, որ Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստում այդ մասին հարցը բարձրացրեցին տարբեր խմբակցություններ և ի վերջո, այդ մասին խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ այդ հարցը օրակարգում է պետք է քննարկել», -հայտարարեց Թովմասյանը։