«Հպարտ եմ, որ նման ավագներ ունենք». Հայկ Մարությանն այցելել է Եղեռնը վերապրած երեւանցիներին

«Հպարտ եմ, որ նման ավագներ ունենք». Հայկ Մարությանն այցելել է Եղեռնը վերապրած երեւանցիներին
«Հպարտ եմ, որ նման ավագներ ունենք». Հայկ Մարությանն այցելել է Եղեռնը վերապրած երեւանցիներին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Եղեռնը վերապրած երկու երեւանցիների։

«Ծիծեռնակաբերդից իջնելուց հետո այցելեցինք Մեծ Եղեռնը վերապրած երեւանցիներին: 107-ամյա Անդրանիկ Մաթեւոսյանը Կարսից է, գաղթից հետո ընտանիքի հետ նախ մեկնել են Հյուսիսային Կովկաս, ապա հաստատվել հայրենիքում՝ Խորհրդային Հայաստանում: Անդրանիկ պապի տանը մեզ դիմավորեց նրա 77 թոռներից ու ծոռներից ամենակրտսերը՝ 2 տարեկան Ռազմիկը,-գրառման մեջ գրում է Մարությանը: 

111-ամյա Մարի Կիրակոսյանը Երևանի ամենատարեց բնակիչն է: Ամենայն մանրամասնությամբ հիշում է, թե ինչպես ստիպեցին իրեն ու բազմանդամ ընտանիքին գաղթել Քոթահիայից, որը, ի դեպ, նաեւ Կոմիտաս Վարդապետի հայրենի քաղաքն է: Նախ գնացել են Հունաստան, ապա վերջնականապես վերադարձել հայրենիք 1940-ականներին: 
Երկու այս լուսավոր մարդիկ լավատեսության հսկայական չափաբաժին ու մեծ էներգիա փոխանցեցին ինձ: Իսկապես հպարտ եմ, որ նման ավագներ ունենք, որոնք հաղթահարել են արհավիրքն ու նայում են առաջ»: