Հայ գերիների վերադարձի գործընթացը շարունակական բնույթ է կրում. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է 69 անձի

Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի:

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: 

«Գերիների վերադարձի գործընթացն անընդհատ ու շարունակական բնույթ է կրում: Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով, և առայսօր Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի»,-հայտնեցին Ավինյանի գրասենյակից: