Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահանզանգ չի ստացվել. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահանզանգ չի ստացվել. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»: