82-ամյա Արտուշ Միրզոյանը հնարավորություն ունեցավ ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հուշարձանին․ Տեսանյութ

Երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալ ցանկացող 82-ամյա Արտուշ Միրզոյանը, Ազատության տեսանյութում մեծ ցանկություն էր հայտնել ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին, ուշ գիշերին հնարավորություն ունեցավ կատարել իր պարտքը։

«82-ամյա Արտուշ Միրզոյանին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին», տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։

82-ամյա Արտուշ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

82-ամյա Արտուշ Միրզոյանին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Gepostet von ՀՀ կառավարություն am Freitag, 24. April 2020