Երկուշաբթի օրը` ցնցող բացահայտումներ Անժելայի նկարների գործով կալանավորված Կարեն Արայանի մոր կողմից (վիդեոանոնս)

Երկուշաբթի օրը` ցնցող բացահայտումներ Անժելայի նկարների գործով կալանավորված Կարեն Արայանի մոր կողմից (վիդեոանոնս)
Երկուշաբթի օրը` ցնցող բացահայտումներ Անժելայի նկարների գործով կալանավորված Կարեն Արայանի մոր կողմից (վիդեոանոնս)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է վիդեոզրույցների նոր շարք` «Ճշմարտության մերկապար» ընդհանուր խորագրով: Շարքը փոքր-ինչ կտարբերվի «Չենք լռելու»-ի մնացած նախագծերից և կփորձի գտնել արդեն հայտնի պատմությունների քողարկված կողմերը: Վիդեոշարքի շրջանակներում ժամանակ առ ժամանակ անդրադարձ կկատարվի նաև հայկական շոու-բիզնեսում տիրող բարքերին և կարվեն ցնցող բացահայտումներ:

«Ճշմարտության մերկապար»-ի առաջին հյուրն է դերասանուհի Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների գործով կալանավորված Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը: Նա կխոսի կալանավորված որդու փոխարեն և սենսացիոն բացահայտումներ կանի` կապված, իր խոսքերով, Անժելա Սարգսյանի կողմից Կարենի դեմ ոստիկանությունում ներկայացված սուտ մեղադրանքների, նկարների` համացանցում հայտնվելու իրական պատմության և դրանցում պատկերված անձանց, Անժելայի և Կարենի միջև եղած հարաբերությունների, դերասանուհու` «Կյանքի խոսք» աղանդին անդամակցելու և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ:

Տիկին Արայանը կմեկնաբանի նաև Անժելա Սարգսյանի կողմից «Կռվախնձոր» հաղորդաշարում հնչեցված` իրենց ընտանիքի համբավն արատավորող հայտարարությունները:

Հիշեցնենք, որ ինքը` Կարեն Արայանը, այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է և մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով:

«Ճշմարտության մերկապար» շարքի առաջին թողարկման պրեմիերան կկայանա «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության YouTube-ի պաշտոնական ալիքում (youtube.com/chenqlrelu) երկուշաբթի օրը` հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին:

Ի դեպ, նշենք, որ դա լինելու է Հայաստանի պատմության մեջ առաջին նախապես պլանավորված և սպասված պրեմիերան YouTube-ում: Այս փորձը բավականին տարածված է արևմտյան երկրներում և մեր կողմից ակտիվ փոխառման կարիք ունի: Համացանցի ընձեռած հնարավորությունները դեռևս համարժեքորեն չեն գնահատվում հայ հասարակության կողմից:

ՎԻԴԵՈԱՆՈՆՍ. http://www.youtube.com/watch?v=Z3jtFf9OAGc

© Medialab.am