Տպավորությունն այն է, որ մեր առաջադիմությունը արժանացել է 3+ գնահատականի․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արդեն անդրադարձել էի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» 2022 թ. հունվարի 27-ի ԵԽԽՎ բանաձեւին եւ թեմայի նկատմամբ Վեհաժողովում սահմանափակ հետաքրքրության հանգամանքին։

Վերջինիս մասին խոսում էի նաեւ այն, որ առաջարկած փոփոխություններից 17-ից 5 Հայաստանի պատվիրակությանն էին եւ 12` Ադրբեջանի։ Վերջինի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղ անունը բանաձեւից հեռացնելն էր, ինչը չհաջողվեց։ Որեւէ այլ երկրի ներկայացուցիչ բովանդակության վերաբերյալ առաջարկություններ չարեց։

Եթե առանձին ենթահարցերով ուսումնասիրենք տեքստը, ապա հետեւյալ պատկերն է ստացվում.

1. Ընտրությունների, մրցակցային ժողովդրավարության թեմայով դրական է, թեեւ ադնրադարձ կա քաղաքական դաշտի չափազանց բեվեռվածությանը,

2. Մարդու իրավունքների, խտրականության, հավասարության (այդ թվում գենդերային) վերաբերյալ՝ ավելի շատ դրական, քան բացասական, թեպետ կանանց ներգրավվածության առկա խնդիրը շեշտվում է,

3. Արդարադատության ոլորտի բարեփոխումների հարցով՝ հիմնականում դրական,

4. Կառավարման համակարգի ադրյունավետության, թափանցիկության եւ համապատասխան կառույների անկախության մակարդակի հաշվով՝ 50:50,

5. Լրատվության, խոսքի ազատության ոլորտի վերաբերյալ՝ հիմնականում բացասական,

6. Հայ-ադբեջանական խնդիրների համատեքստում միանշանակ միտումը կողմերի միջեւ հավասարության նշան դնելն է, ինչը բացասական է մեր շահերի տեսակետից։

Ընդհանուր տպավորությունը այն է, որ մեր առաջադիմությունը արժանացել է 3+ գնահատականի»։