Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի դի: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի բանտարկյալների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովին:
Տեղեկությունը քիչ առաջ հաստատել են նաեւ ՀՀ ՊՆ-ն եւ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը: