Դեկտեմբերի 22-ին հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհի 10 ահազանգ է ստացվել

Արտակարգ իրաիճակների նախարարությունը հայտնել է խոտածածկ տարածների հրդեհների մասին:

Դեկտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Արագածոտնի մարզի Կայք գյուղի մոտ՝ 3 հա, 

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 800 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 50 հա, Մեղվահովիտ գյուղի մոտ՝ 10 հա, Փամբակ գյուղում՝ 300 քմ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհին` մոտ 100 հա, 

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 6000 քմ, Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 3200 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Դեկտեմբերի 22-ին, ժամը 11:24-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Նորամուտ գյուղին հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք:

Դեկտեմբերի 23-ին, ժամը 08։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին:

Ժամը 19։28-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Նախնական տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմել է մոտ 70 հա։

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14։40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։14-ին, մարվել՝ 23:30-ին։

Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր:

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեկտեմբերի 23-ին, ժամը 06:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 06:40-ին հրդեհն ինքնամարվել է: Այրվել է 13 հա բուսածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին: Ժամը 18:25-ին մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: